Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել բանաստեղծ Արմեն Շեկոյանին հոբելյանի առթիվ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 28-ին շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծ Արմեն Շեկոյանին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ: Այդ մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ուղերձում նշվում է, որ Ա. Շեկոյանը հայ գրականության ինքնատիպ ներկայացուցիչներից է, որի ստեղծագործությունները հագեցած են ժամանակի շնչով և բացահայտում են ժամանակակիցների հույզերն ու ներաշխարհը։
Հանրապետության Նախագահը մաղթել է նրան քաջառողջություն, ամենայն բարիք և ստեղծագործական նոր հաջողություններ: