211652_close_icon
views-count2497 դիտում article-date 12:31 28-03-2018

Ամենօրյա աշխատանքները Երևանի արտաքին լուսավորության ցանցում շարունակվում են

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մարտի 19-23-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 594 վնասված լուսակետ: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 1 փողոց և 1 բակային տարածք: Այսուհետ, մայրաքաղաքի 55 խաչմերուկներ լուսավորվում են երկարացված ժամանակացույցով: Այս օրերին «Երքաղլույս» ընկերության կողմից ընթանում են նաև հենասյուների մաքրման և ներկման աշխատանքներ: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր