63906 դիտում
10:25 28-03-2018
Ոստիկանները Արաբկիր վարչական շրջանի «Գոլդ» հյուրանոցային համալիրի շոգեբաղնիքում հայտնաբերել են Չարենցի փողոցում կրակոց արձակած 25-ամյա «կտրիճին». ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 27-ին, [url=http://armlur.am/791370/]Armlur.am[/url]-ը տեղեկություն էր տարածել, որ դիմակավորված ոստիկանները Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Գոլդ» հյուրանոցային համալիրից երիտասարդների էին բերման ենթարկել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ), ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Կենտրոնական ու Արաբկիրի բաժնի ծառայողները Ազգային անվտանգության ծառայության համապատասխան վարչության աշխատակիցների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված հյունարոցային համալիրի թիվ 44 սենյակ-շոգեբաղնիքում է գտնվում Երևան քաղաքի Ավան 5-րդ փողոցում հաշվառված 25-ամյա Մեկսետ Սարգսյանը, ով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է մարտի 26-ին Չարենցի փողոցում խուլիգանություն կատարելու և իր մոտ եղած հրազենով կրակոց արձակելու մեջ։
Փաստի առթիվ հարւցված քրեական գործի շրջանակում Մ. Սարգսյանը ձերբակալվել է։
Ավելի վաղ [url=http://armlur.am/791370/]ArmLur.am[/url]-ի լրագրողը ականատես էր եղել, որ Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Գոլդ» հյուրանոցային համալիրից երիտասարդներ էին բերման ենթարկվել: Դիմակավորված և զինված ոստիկանները մտնելով հյուրանոցային համալիր, այնտեղից մի քանի քաղաքացիների էին բերման ենթարկել: Հյուրանոցից հաստատել էին բերման ենթարկելու փաստը, սակայն այլ մանրամասներ հրաժարվել էին հայտնել ArmLur.am-ին։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/26/1092331/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 26-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Չարենցի փողոցում կրակոցներ են հնչել:
Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Արման Պապյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:
Ոստիկանները Չարենցի փողոցի թիվ 167 տան մոտ հայտնաբերել էին կրակված պարկուճ: Ոստիկանության օպերատիվ խմբերը պարզում էին՝ արդյոք կրակոցի արդյունքում հիվանդանոցներում վիրավորներ կային, թե ոչ:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում էր անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և վիճաբանության մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր՝ ոստիկանները պարզել էին, որ այդ պահին խցանման մեջ կայանված Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Կարեն Մարգարյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենային էին մոտեցել անհայտ անձինք, ովքեր ձեռքերով հարվածել էին Կ. Մարգարյանի ուղևորին, որից հետո նրանցից մեկը իր մոտ եղած ատրճանակից կրակոց էր արձակել և այնուհետև նստել սպիտակ գույնի Toyota մակնիշի ավտոմեքենա և դիմել փախուստի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել էին ավտոմեքենայի համարանիշները, որը ռուսական է և այն հաշվառված է Երևան քաղաքի Զաքարիա-Քանաքեռցու փողոցի բնակիչ՝ 34-ամյա Արման Սևանյանի անվամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Տեսանյութերը՝ ArmLur.am-ի և Գագիկ Շամշյանի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16837 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ