211652_close_icon
views-count13797 դիտում article-date 23:43 27-03-2018

Հավակնորդների մրցաշար Ֆաբիանո Կարուանայի փայլուն տրիումֆն ու Արոնյանի ֆիասկոն

Բեռլինում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Վերջին՝ 14-րդ [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/27/1092394/]տուրում[/url] Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Այս երկու շախմատիստները պարզապես տապալեցին մրցաշարը՝ գրավելով նախավերջին և վերջին տեղերը: Հատկապես հիասթափեցնող էին Արոնյանի մրցելույթները. մինչև մրցաշարի մեկնարկը հայ գրոսմայստերը համարվում է հաղթողի եթե ոչ գլխավոր, ապա հիմնական հավակնորդներից մեկը: Իսկ ավարտվեց լիակատար ձախողմամբ. 1 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 6 պարտություն: Թե ինչն էր նման արդյունքների պատճառը, հուսանք, Լևոնը դեռ կպարզաբանի: Իսկ մրցաշարի հաղթող ճանաչվեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանան: Փայլուն անցկացրեց Կարուանան մրցաշարը, միակն էր, որ պարտություն չկրեց: 14 հնարավորից վաստակելով 9 միավոր, ինչը նման կարգի մրցաշարերի համար չափազանց բարձր ցուցանիշ է, Կարուանան միանձնյա գրավեց 1-ին տեղը, իրենից 1 միավորով ետ թողնելով Կարյակինին և Մամեդյարովին: Ուշագրավ է, որ վերջին տուրում Կարուանային բավարար էր նաև ոչ-ոքին, սակայն նա սևերով հաղթեց Գրիշչուկին, ինչը նրա հիանալի մարզավիճակի ու ստեղծագործական, հոգեբանական ամրության վառ վկայությունն էր: Այսպիսով, Կարուանան իրավունք ստացավ այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտ անցկացնել, նորվեգացի, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: [b]Հավակնորդների մրցաշար, 14-րդ տուր [/b] Լևոն Արոնյան (Հայաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ) 0,5-0,5 Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) 0-1 Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Դին Լիրեն (Չինաստան) 0,5-0,5 Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) 0,5-0,5 [b]Մրցաշարի վերջնական պատկերը. [/b]1. Կարուանա՝ 9 միավոր, 2-3. Կարյակին, Մամեդյարով՝ 8-ական, 4. Դին Լիրեն՝ 7.5, 5-6. Կրամնիկ, Գրիշչուկ՝ 6.5-ական, 7. Սո՝ 6, Արոնյան՝ 4,5:

Նմանատիպ նյութեր