211652_close_icon
views-count22500 դիտում article-date 17:30 26-03-2018

Ինձ մոտ լռություն չի լինում, բայց աղմկել էլ չեմ սիրում. երգիչ Ավո Ադամյան

Երգիչ Ավո Ադամյանը փոքրիկ դադարից հետո հանդիսատեսին միանգամից 2 ստեղծագործություն ներկայացրեց: Թե ինչու էր երգիչը լուռ, և ի՞նչ փուլում է նրա ստեղծագործական կյանքը, ներկայացնում ենք ստորև՝ հարցազրույցի տեսքով: [b] - Ողջույն, Ավո, լո՞ւռ էիր, ինչո՞վ էր պայմանավորված լռությունդ:[/b] -Ողջույն: Ինձ մոտ լռություն չի լինում, բայց աղմկել էլ չեմ սիրում: Նոր երգերի վրա էի աշխատում նաև ֆիլմում, մի քանի նախագծերում եմ նկարահանվել: Ստեղծագործելը տպել, թխել չէ,ժամանակ է հարկավոր: Կարող ես լուռ մնալ, բայց սեղծել մի այնպիսի բան, որ երկար տարիներ է ապրելու: [b]-Փոքրիկ դադարիցդ հետո միանգամից 2 պրեմիերայով ներկայացաք. «Անավարտ պատում»և «Գտա» Այդպե՞ս էիր պլանավորել, թե ….[/b] -Չէ, իրականում, այդպես չէի պլանավորել: Նկարահանվում էի «Եղնիկների կածանը» ֆիլմում, հետո նաև ֆիլմի սաունդրեյքը ստեղծեցինք: Իսկ «Գտա»-ն ծնվեց անսպասելի: [b]-Ավո, ո՞վ ո՞ւմ գտավ:[/b] -Սիրահար սրտերը գտան իրար ու կազմեցին հրաշք ընտանիք: Երգն առաջին ագամ հնչել է ընկերոջս ամուսնության օրը և ընկերս՝ Արթուրը երգը նվիրեց իր տիկնոջը՝ Սոֆիին: Այս երգի ամեն մասնիկը սեր է: Ի ուրախություն ինձ՝ երգը ծնվելու պահից սկսած՝ պանանջված է, և կարծես թե այս երգի ներքո դեռ շատ սրտեր են իրար գտնելու: [b]-Ովքե՞ր են մասնակցել երգի ստեղծմանը:[/b] -Խոսքերի հեղիակը Գրիգոր Կյոկչյանն է, երաժշտությունը Ռիչարդ Մադլենյանինն է: Երգն իր գույնն ամբողջապես փոխեց, երբ աշխատանքներին միացավ Արսեն Բարսամյանը, ում հետ արդեն երկար տարիներ համագործակցում ու վստահում եմ աշխատանքներս: Նկարահանումներն իրականացվել են «Pro Video»-ի տեխնիկայով, շնորհակալ եմ Էդգար և Էմին Ղուկասյաններին: Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է: Շնորհակալ եմ, բոլոր նրանց, ովքեր անգամ չնչին մասնակցություն են ունեցել «Գտա»-ի ծնունդին: [b]-Մի քիչ խոսենք «Անավարտ պատում»-ի մասին:[/b] -«Անավարտ պատում»-ի մասին խոսելու այնքան բան կա: Նախ ասեմ, որ խոսքերի հեղինակը Համլետ Առաքելյանն է, երաժշտության հեղինակը ես եմ ու ընկերս՝ Գարիկ Գևորգին: Ամեն բան հղկվել է, իհարկե,Հրաչ Քեշիշյանի միջամտությամբ: Եթե ես միշտ նշում եմ, որ երաժշտության մեջ Արսեն Բարսամյանի մասնակցությամբ ամբողջապես գույները փոխվում են ստեխծագործության, ապա ֆիլմերի ու տեսահոլովակների դեպքում, նույնը պիտի ասեմ Հրաչ Քեշիշյան մասին: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել Հրաչ Քեշիշյանին ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանն արժանանալու առիթով: [b]-Այս երգն իսկապես տարբերվում է Ձեր մյուս երգերից: Ինչո՞վ է այն առանձնահատուկ Ձեզ համար:[/b] - Այս երգը ամենասիրածս երգերից մեկն է. Ես ուրախ եմ, որ այն կոմերցիոն երգ չէ: Երգը «Եղնիկների կածանը» ֆիլմի սաունդթրեյքն է, որի հիմքում ընկած են քառօրյա պատերազմին նախորդող ու հաջորդող իրադարձությունների դրաման և ճակատագրական շրջադարձերի միստիկան: [b] -Ասացիք, որ նկարահանվել եք ֆիլմում: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիքն նաև որպես դերասան ներկայանալ:[/b] -Բազմիցս նշել եմ, որ դերասանական կյանքն ինձ շատ հոգեհարազատ է: Ես միշտ ցանկություն եմ ունեցել ուժերս փորձել այս ոլորտում: Երբ Հրաչ Քեշիշյանի կողմից ստացա ֆիլմում նկարահանվելու առաջարկը, մի պահ շփոթվեցի, երբ ծանոթացա նաև դերասանական կազմին: Իհարկե մեծ պատիվ էր նման առաջարկ ստանալ մի մադու կողմից, ով իր գործում պրոֆեսիոնալ է, և քանի որ Քեշիշյանի հետ աշխատելու փորձ ունեի արդեն, բավականին կոմպլեքսներ հաղթահարված էին, վախերս մի կողմի դրի ու ընդունցի առաջարկը՝ վստահ լինելով, որ ամեն բան կստացվի: Չսխալվեցի, ու անչափ շնորհակալ եմ ինձ վստահելու ու նման պրոֆեսիոնալ թիմում ընդգրկելու համար: Խորեն Լևոնյան, Աիդա Թորոսյան, Հրաչյա Հարությունյան, Մարջան Ավետիսյան, Ջումբեր Կուկիելի, Արամ Կարախանյան, Ռոզի Ավետիսովա և այլք: Այս կազմն արդեն խոսում է ֆիլմի որակի մասին, դե Հրաչի մասին էլ չեմ խոսում: [b]-Հնարավո՞ր է մի օր դերասանի ուղին բռնեք ու այն հաղթի երգչի Ձեր կերպարին:[/b] -Եթե Աստված կամենա,որ ես նաև դերասանի ուղին բռնեմ,ուրեմն ադպես կլինի, բայց առայժմ ես երգիչ եմ: Եթե ես մի օր հանդես գամ որպես դերասան , միևնույնն է՝ չեմ դադարի երգել, եթե մենահամերգ ունենամ, չեմ դադարի արտիստ լինել: Աստված ինչպես կկամենա, բայց, կարծես թե, երկուսն էլ կամեցել է: [b]-Առաջիկայում ի՞նչ սպասի հանդիսատեսը Ավո Ադամյանից: [/b] -Առաջիկաում պլաններ շատ ունեմ, բայց վախենում եմ ինչ-որ բան ասել, քանի որ ինձ մոտ անսպասելի կարող է նոր բան ծնվել ու բոլորովին այլ ընթացք ստանալ: [b]-Մենահամերգը սարերի հետևու՞մ է:[/b] -Մենահամերգին, իրականում, ես պատրաստ եմ: Մինչև հիմա այն չունենալը միայն ֆինանսական միջոցների հետ է կապված: Չեմ ուզում հերթական համերգ լինի, այն պիտի տարբերվի: Աստված առաջ, ո՞վ գիտե, գուցե դա էլ անսպասելի իրականություն դառնա: [b]Կանանց միամսյակը դեռ չի ավարտվել: Ավո, ո՞վ է Ձեզ համար հայ կնոջ կերպարը: Ձեր մաղթանքը հայ կանանց:[/b] Հայ կնոջ կերպարը մայրս է: Կանանց տոնը երբեք էլ չի ավարտվելու: Քանի դեռ նրանք մեր կողքին են, միշտ տոն է: Մաղթում եմ, որ հավերժ գեղեցիկ մնան, սիրեն ու սիրվեն, իսկ ովքեր դեռ չեն գտել իրենց մեծ սիրուն,գտնեն, քանզի սերն ու գեղեցկությունն,իսկապես, փրկում են աշխարhը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր