211652_close_icon
views-count12813 դիտում article-date 11:31 16-01-2016

Ամեն օր 500 մարդու համար կենդանի հնչողությամբ երգելը չափազանց պատասխանատու գործ է. Ավո Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1988 թ-ի մութ ու ցուրտ տարիները շատերի համար ճակատագրական են դարձել՝ փակելով դռներ, իսկ Ավո Ադամյանի համար, այն ճանապարհ է հարթել դեպի երգարվես, և կապել նրա կյանքը պրոֆեսիոնալ երաժիշտների հետ: «1988-ի մութ տարիներին, 4 տարեկանում ծնողներիս հետ հարսանիքի էի մասնակցում: Լույսերը հերթական անգամ անջատվեցին, իսկ ինձ բարձրացրին աթոռին և խնդրեցին, որ երգեմ: Սկսեցի երգել հայրենասիրական, ազգագրական երգեր: Հարսանիքին շատ պրոֆեսիոնալներ կային հավաքված ու նրանցից մեկն այսօր արդեն ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, նկատեց երգելու իմ ընդունակությունն ու ծնողներիս առաջարկեց հետևել իմ տաղանդին»,-ասաց Ավո Ադամյանը: Մանկությունն ու դպրոցական տարիները երաժշտության մեջ անցկացրած Ավո Ադամյանը ավանդույթը չի խախտել կյանքի հաջորդական փուլերում: Նա ընդունվել է Մանկավարժական համալսարանի օպերետան. դերասանի վարպետության դասեր է ստացել Երվանդ Մանարյանից: 3-րդ կուրսին զուգահեռ դասեր է վերցրել տենոր Սերգեյ Պետրովիչից: Ուսանողական տարիներին այցելել է «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթ, որտեղ Անդրանիկ Սարկավակի հետ միասին ելույթներ է ունեցել: Բանակում նույնպես զբաղվել էիր սիրելի գործով: Ավոն կարողանում է ներկայանալ տարբեր ոճերում, բայց նրան առավել հոգեհարազատ է ազգագրական, հայրենասիրական երգերը: Այսօր նաև ռեստորանում երգող Ավո Ադամյանը չի ամաչում դրա համար. «Ես երբեք չեմ աամաչել ռեստորանում երգելու համար: Ռեստորանում երգելով շատ բան կարելի է սովորել, որոնք, հնարավոր է, անգամ պրոֆեսիոնալ հաստատությունները չտան: Ռեստորանում, ուզես թե չուզես, կենդանի ես կատարում, իսկ դա երգչի կարևորագույն կետն է: Ես վաստակում եմ ռեստորանում և այդ վաստակի շնորհիվ ստեղծում երգեր, գործեր, որոնք հոգեհարազատ են ինձ: Ի վերջո՝ ամեն օր 500 մարդու համար երգելը պատասխանատու գործ է»: Երգչի տեսահոլովակները հասցրել են սիրվել հանդիսատեսի կողմից, իսկ նրա վերջին «Դաժան է սերը» երգն ու տեսահոլովակը հասցրել էր հետաքրքրություն առաջացնել և անգամ սիրվել դեռ անոնսի կարգավիճակում: «Չգիտեմ, ինչպես է ստեղծել այն հեղինակը, սակայն 1996 թվականին, երբ ես պատրաստվում էի ընդունելության քննություններին, հայրս ինձ համար սինթեզատոր՝ երաժշտական գործիք գնեց, և ես սկսեցի մշակել այս երգի և՛ երաժշտությունը, և՛ խոսքերը: 2008 թվականին երգը կրկին ներսումս կրակ վառեց, սակայն նորից ոչինչ չձեռնարկեցի: 2015թ.-ին որոշեցի, որ հաստատ այս երգը երգելու եմ: Իհարկե, երգը վերջնական տեսքի է բերել իմ լավ ընկեր, տաղանդավոր երաժիշտ Արսեն Բարսամյանը: Երգի և տեսահոլովակի ստեծման համար շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անգամ չնչին մասնակցություն են ունեցել»,-ասաց երգիչը: Ավոն մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր հաջողության բանաձևն իր Աստվածապաշտ և անկեղծ լինելն է: Նշենք նաև, որ նա այն երջանիկ տղամարդկանցից է, ով առավոտյան հաճույքով գնում է աշխատանքի, իսկ աշխատանքից հետո սիրով շտապում տուն, գրկում իրենից լավ երգող երկու տղաներին ու համտեսում մայրիկի և կնոջ պատրաստած ուտեստները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր