211652_close_icon
views-count48325 դիտում article-date 17:55 26-03-2018

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում տեղի ունեցած արտակարգ դեպքով զբաղվում են ՀՀ վարչապետն ու Գեղարքունիքի մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ այցելել է Գեղարքունիքի մարզ, բազմաթիվ խնդիրների քննարկման ժամանակ անդրադարձել է նաև օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում տեղի ունեցած դեպքին, երբ էլեկտրաէներգիայի տատանման պատճառով գյուղի 200-ից ավելի ընտանիքներ փաստի առաջ էին կանգնել: Վարչապետը այդ հարցը քննարկել է պատկան մարմինների ներկայացուցիչների, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հետ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետ Կ. Կարապետյանին և Գեղարքունիքի մարզպետ Կ. Բոթոյանին Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության Գեղարքունիքի մարզի պատասխանատուները խոստացել են, որ իրենք սկսել և շարունակում են տուժած գյուղացիների փոխհատուցման գործը (ըստ տեղեկությունների՝ որոշ գյուղացիների խնդիր լուծվել է): Գյուղացիները ասում էին, որ «եթե վարչապետն ու մարզպետը հետամուտ են, որպեսզի էլեկտրաէներգիայի տատանման պատճառով մեր կրած վնասները վերականգնվի, դա ողջունելի է, սակայն խնդիրն ավելի գլոբալ է: Վարչապետն ու մարզպետը պետք է խիստ հսկողության տակ պահեն, որպեսզի Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունը գյուղի բոլոր «մեռած ու կիսամեռած» փայտե էլեկտրասյուները փոխարինեն նոր բետոնե սյուներով, իսկ խոտանված էլեկտրալարերն էլ փոխեն: Այդ դեպքում կիմանանք, որ պատասխանատուները գյուղացու մատից փուշը հանեցին: Աստված չանի, եթե նորից քամի լինի հերթական անգամ՝ նույն փաստի առջև ենք կանգնելու: Այս անգամ վնասվելու են վերականգնված էլեկտրական սարքերը»: Ինչպես ավելի վաղ Գեղարքունիքի մարզից [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/22/1092018/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 22-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում: Ժամը 15:00-ի սահմաններում թիվ 1 դպրոցի բակում տեղադրված տրանսֆորմատորի հոսանքի տատանման պատճառով գյուղի Կենտրոն թաղամասի 200-ից ավելի բնակելի տներում փչացել էին գրեթե բոլորի համակարգիչները, սառնարանները, լվացքի մեքենաները, հեռուստացույցները, կենցաղային տեխնիկան և էլեկտրական ապրանքները: Տրանսֆորմատորի մոտ էին հավաքվել գյուղի բնակիչները և իրենք էլ չգիտեին, թե ով է փոխհատուցելու գյուղացիների կրած վնասը: Ֆոտոլրագրողը հայտնեել էր նաև, որ տուժել էր նաև դպրոցի համակարգչային դասարանը, քանի որ հոսանքների տատանման ժամանակ լսարանում դասապրոցես էր ընթացել: Գյուղացիները արդարացիորեն բարձրաձայնում եէին, որ տրանսֆորմատորի խափանման պատճառը եղել էր ուժեղ քամուց լարերի՝ միմյանց կպնելը, ինչն էլ պատճառ էր դարձել վթարի: Էլեկտրացանցից ժամանել էին պատասխանատուները և այդ պահին հին տրասֆորմատորը փորձլ էին փոխել նորով, սակայն դա հարցի լուծում չէր, պետք էր հիմնովին գյուղում փոխել էլեկտրասյուներն ու էլետրալարերը: Էլեկտրացանցի պետ Գագիկ Գրիգորյանը, ով Գեղարքունիքի նախկին մարզպետ, Ազգային ժողովի ներկայիս պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի եղբայրն է, բնակիչներին հորդորել էր, որպեսզի բոլորը դիմում գրեն և առավոտյան գան էլեկտրացանց: Նա խոստացել էր, որ գյուղացիների կրած վնասը կփոխհատուցվի, սակայն շատերը թերահավատ էին. «Մենք միայն վստահում ենք կառավարությանը, ու եթե վարչապետը բարի կամք դրսևորի, խնդիրը կլուծվի, իսկ մենք նրանցից ոչինչ չենք ուզում, միայն մեր վնասի փոխհատուցումը, որից հետո էլ հիմնովին վերափոխեն էլեկտրասյուներն ու էլեկտրալարերը»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր