Ալեքսանդր Լապշինը կայցելի Երևան
«Իսկ ես Երևան եմ թռչում՝ տուրիստական ցուցահանդեսի: Պետք է ներկայացնեմ «Լապշինի հետքերով դեպի Բաքու» հեղինակային ծրագիրը, ծրագրում ներառված է Մեհրիբան Ալիևայի անձնական օդանավով թռիչքը, Քուրդահանի բանտում all inclusive հանգիստն ու Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը:
Տուրի արժեքը պայմանագրային է: Կատակում եմ: Իրականում ցուցահանդեսում կպատմեմ ճանապարհորդությունների մասին, հետաքրքիր կլինի, համեցեք»,-ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Լապշինը:
Հինգերորդ միջազգային մասնագիտացված In Tour Expo 2018 ցուցահանդեսը կանցկացվի ապրիլի 20-22-ը Երևանում: