Ալեքսանդր Լապշինը հեռացել է Ադրբեջանից
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ում Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել, այսօր առավոտյան մեկնել է Իսրայել։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ նա ինքնաթիռ է նստել իր մոր հետ։
Սեպտեմբերի 11-ին Ի. Ալիևը հրամանագիր էր ստորագրել Լապշինին ներում շնորհելու մասին։ Իսկ Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Լապշինը համաներումից մեկ օր առաջ փորձել էր ինքնասպան լինել ադրբեջանական բանտում։
Հիշեցնենք, որ ՌԴ-ի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգերը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել Արցախ այցելելու համար։ Նրան այս տարվա փետրվարի 7-ին ձերբակալել և Ադրբեջանին էին հանձնել Բելառուսի իրավապահները։