Ալեքսանդր Լապշինը հանդիպել է իսրայելցի դիվանագետների հետ
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունն արձագանքել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ իրեն Իսրայելին արտահանձնելու խնդրանքին։ Այդ մասին հայտնում է AzVision.az-ը։
«Իսրայելի ցանկացած քաղաքացի իրավունք ունի նման խնդրանքով դիմել, սակայն մենք չենք կարող բացահայտել դեսպանատան ներկայացուցիչների հետ Ալեքսանդր Լապշինի հանդիպման մանրամասները։ Դա Լապշինի անձնական գործն է և հավելյալ տեղեկություն չենք կարող տրամադրել»,-ասել են դեսպանատանը։
Հիշեցնենք, որ ՌԴ-ի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ա. Լապշինը Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանի կողմից Արցախ այցելելու համար դատապարտվել է 3 տարվա ազատազրկման։ Նրա փաստաբան Էդուարդ Չերնինը հայտնել է, որ իր պաշտպանյալը Իսրայլին արտահանձնելու խնդրանքով դիմել է Իսրայելի դեսպանատանը։