Բեռլինում երեկ կայացավ հավակնորդների մրցաշարի 10-րդ [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/22/1092019/]տուրը[/url]: Տուրի կենտրոնական պարտիայում առաջին հորիզոնականում ընթացող Ֆաբիանո Կարուանան մրցում էր Շահրիյար Մամեդյարովի հետ:
Սպիտակ խաղացող Մամեդյարովը ուներ որոշակի առավելություն, ինչը սակայն բավարար չեղավ հաղթանակի հասնելու համար: Արդյունքում պարտիայի 58-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Ոչ-ոքիներ գրանցվեցին նաև Ալեքսանդր Գրիշչուկ – Սերգեյ Կարյակին և Դին Լիժեն Ուեսլի Սո պարտիաներում: 10-րդ տուրում Լևոն Արոնյանը բավական բարդ ու հետաքրքիր պարտիայում պարտություն կրեց Վլադիմիր Կրամնիկից:
10-րդ տուրից հետո աղյուսակը 6.5 միավորով շարունակում է գլխավորել Ֆաբիանո Կարուանան, 2-րդ հորիզոնականում ընթացող Շահրիյար Մամեդյարովն առաջատարին զիջում է կես միավորով, իսկ Ալեքսանդր Գրիշչուկը 5.5 միավորով 3-րդ տեղում է: Սերգեյ Կարյակինը և Դին Լիժենը 5-ական միավորով կիսում են 4-5-րդ հորիզոնականները, Վլադիմիր Կրամնիկը 4.5 միավորով 6-րդ տեղում է: Ոեւսլի Սոն իր ակտիվում գրանցել է 4 միավորով և 7-րդ հորիզոնականում է, իսկ Լևոն Արոնյանը 3.5 միավորով եզրափակում է աղյուսակը:
Այսօր տեղի կունենա 11-րդ տուրը:
[b]11-րդ տուրի զույգեր.
[/b]
Դին Լիժեն – Ալեքսանդր Գրիշչուկ
Ֆաբիանո Կարուանա – Վլադիմիր Կրամնիկ
Ուեսլի Սո – Շահրիյար Մամեդյարով
Լևոն Արոնյան – Սերգեյ Կարյակին