Ուսեյն Բոլտ. Ես Մեսիից ավելի տաղանդավոր եմ
Օլիմպիական ութակի չեմպիոն, արագավազորդ Ուսեյն Բոլտը անդրադարձել է աշխարհի լավագույն խաղացողներին:
«Մեսին շատ տաղանդավոր է: Դատելով նրանից, թե ինչ եմ իմացել ու լսել տարիների ընթացքում, Ռոնալդուն շատ է աշխատել, որպեսզի հայտնվի այնտեղ, որտեղ հիմա է:
Ես ծնվել եմ՝ ունենալով արագություն, և ավելի տաղանդավոր եմ, քան՝ Մեսին:
Ես մարզվում եմ Դորտմունդում: Ամեն ինչ կանեմ, ինչպես միշտ: Ես շատ վճռական տղա եմ, երբ ինչ որ բան եմ ցանկանում:
Շատ կցանկանայի խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», մտածել ու տեսնել, թե ինչ կստացվի դրանից: Ինձ ստուգելուց հետո ես բոլոր հիմքերը կունենամ Մոուրինյոյին ասելու. «Ես կարող եմ անել այս, անել այն», ասել է Բոլտը: