211652_close_icon
views-count2908 դիտում article-date 09:34 24-10-2014

Արթուր Բաղդասարյանի «Հայասի գրուպը» հայտնվել է դատարանում. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ընտանիքին պատկանող «Հայասի գրուպը» չի դադարում խճճված պատմությունների մեջ ընկնելուց։ Այս անգամ էլ «Հայասի» բարեգործական հիմնադրամը հայտնվել է դատարանում։ «Բանն այն է, որ դեռեւս նախորդ տարի ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Հայասի» բարեգործական հիմնադրամի։ Գործարար համբավի արատավորման համար ընկերությունը պահանջել է փոխհատուցել 2 մլն դրամ։ Պարզվում է՝ նախորդ տարի՝ ապրիլի 13-ին, 14-ին եւ 15-ին «Հայասի» բարեգործական հիմնադրամի անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարից հաղորդագրությունների միջոցով «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության գործարար համբավն արատավորող տեղեկություններ են տարածվել»,-հավելում է թերթը: Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր