3957 դիտում
21:52 01-09-2017
Քենիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները
Քենիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները և քվեարկության նոր ամսաթիվ նշանակել, հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-41123848]BBC[/url]-ին:
Դատարանի վճռում նշում է, որ ընտրական հանձնաժողովը «խախտումներ և ոչ օրինական գործողություններ է թույլ տվել» քվեարկության ընթացքում, ինչն ազդել է քվեարկության արդյունքների վրա:
Օգոստոսի 8-ին տեղի ունեցած Քենիայի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ուհուրու Քենիաթան՝ ստանալով ձայների 54,27 տոկոսը: Նրա հիմնական մրցակիցը՝ ընդդիմության թեկնածու Ռաիլա Օդինգան, ստացել է քվեների 44,74 տոկոսը:
Ընտրություններից անմիջապես հետո ընդդիմադիր թեկնածուն հայտարարել է, որ քվեների հաշվարկի էլեկտրոնային համակարգը կոտրել են՝ արդյունքները կեղծելու նպատակով:
Օդինգան մասնակցել է նաև 2007թ. նախագահական ընտրություններում: Այն ժամանակ նա նույնպես չի ճանաչել ընտրությունների արդյունքները, որից հետո ընդդիմադիր թեկնածուի կողմնակիցները բողոքի ցույցեր են կազմակերպել: Այդ ժամանակ ոստիկանության հետ բախումներից զոհվել է 1500 մարդ:
Նմանատիպ նյութեր
1451 դիտում
11:27 09-06-2015
Երուսաղեմը Իսրայել չէ. ԱՄՆ-ի գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել նախկին օրենքը
1443 դիտում
17:10 07-04-2014
Թուրքիայի մի շարք շրջաններում չեղյալ են հայտարարվել ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Այս բաժնից
1393 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1042 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1345 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը