4357 դիտում
15:26 21-03-2018
Ֆրանկոֆոնիայի զարգացումն Արցախի առաջնահերթությունների շարքում է
Մարտի 21-ին տեղի է ունեցել «Ղարաբաղ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նիստը: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ և նշել, որ ֆրանսերեն լեզվի ուսուցման, տարածման, հանրության ավելի լայն հատվածներին հաղորդակից դարձնելու ծրագրերը իշխանությունների համար առաջնահերթությունների շարքում են:
Խորհրդարանի ղեկավարը ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը լուրջ հեռանկարներ ունի և առկա ռեսուրսները թույլ են տալիս հումանիտար ու մշակութային ոլորտներին զուգահեռ փորձի փոխանակում կատարել նաև տնտեսության և տեղական ինքնակառավարման բնագավառներում: Որպես հաջողված օրինակ նշվել է վերջերս Բուկ Բել Էր քաղաքի պատվիրակության այցն ու քույր քաղաք Ասկերանի հետ կապերի խորացման ցանկությունը՝ հստակ օրակարգով:
Այնուհետև բարեկամության շրջանակի անդամները մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի, տարվա կտրվածքով սպասվող միջոցառումների և դրանց նախապատրաստության հարցերի շուրջ:
Նմանատիպ նյութեր
5907 դիտում
20:58 17-01-2018
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Արցախի հարցի կարգավորումն ընդգրկել է 2018թ. առաջնահերթությունների շարքում
3033 դիտում
19:49 29-06-2017
Կրթության ոլորտը շարունակելու է մնալ Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրերի առաջնահերթությունների շարքում
Այս բաժնից
934 դիտում
10:12 10-01-2025
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
1021 դիտում
23:39 09-01-2025
Թուրքիան կվերսկսի թռիչքները դեպի Սիրիա
1162 դիտում
23:26 09-01-2025
ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկը՝ հայաստանյան օրինագծի մասին