211652_close_icon
views-count3000 դիտում article-date 19:49 29-06-2017

Կրթության ոլորտը շարունակելու է մնալ Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրերի առաջնահերթությունների շարքում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը քննարկել են կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Մատաղ սերնդի դաստիարակությունը դիտարկելով որպես գերակայություն՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է կրթական օջախների բարելավմանն ուղղված ծրագրերը, որի շրջանակում նորոգվում, բարեկարգվում ու նոր գույքով են համալրվում Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախակրթարանները, կրթամշակութային օջախներն ու մարզական կրթօջախները: Երևանի քաղաքապետը նաև վստահեցրել է, որ մայրաքաղաքի զարգացման առաջիկա 5 տարվա ծրագրում կրթության ոլորտը շարունակելու է մնալ ծրագրային առաջնահերթությունների շարքում: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր հերթին բարձր է գնահատել հատկապես վերջին մի քանի տարիներին կրթության ոլորտում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող հետևողական աշխատանքները, նկատելով, որ այն իսկապես կարևոր ազդեցություն է ունենում կրթության որակի բարձրացման վրա: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև կրթության ոլորտում իրականացվելիք ծրագրերն ու նախանշվել առաջիկա անելիքները և առաջնահերթությունները: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն [/b]

Նմանատիպ նյութեր