211652_close_icon
views-count3475 դիտում article-date 14:49 20-03-2018

Հավակնորդների մրցաշար. 8-րդ տուրը փոփոխություններ չբերեց

Բեռլինում կայացած հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի Դին Լիժենի հետ: Հաշտություններ կնքվեցին նաև Շահրիյար Մամեդյարովը – Սերգեյ Կարյակին և Ուեսլի Սո – Ֆաբիանո Կարուանա պարտիաներում: 8-րդ տուրում Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ կարևոր հաղթանակ տոնեց Ալեքսանդև Գրիշչուկը: 8-րդ տուրից հետո 5.5 միավոր վաստակած Ֆաբիանո Կարուանան շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Շահրիյար Մամեդյարովը 5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում, Ալեքսանդր Գրիշչուկը 4.5 միավոր 3-րդ տեղում է: Դին Լիժենը 4 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում: Վլադիմիր Կրամնիկը և Սերգեյ Կարյակինը 3.5-ական միավորով կիսում են 5-6-րդ հորիզոնականնները, իսկ Լևոն Արոնյանը և Ուեսլի Սոն 2.5-ական միավորով բաժանում են 7-8-րդ հորիզոնականները: Այսօր տեղի կունենա մրցաշարի 9-րդ տուրը: [b]9-րդ տուրի զույգեր. [/b] Ուեսլի Սո – Ալեքսանդր Գրիշչուկ Ֆաբիանո Կարուանա – Դին Լիժեն Լևոն Արոնյան – Շահրիյար Մամեդյարով Սերգեյ Կարյակին – Վլադիմիր Կրամնիկ

Նմանատիպ նյութեր