Հավակնորդների մրցաշար, վերջին տուրը. Արոնյան-Սո. ուղիղ միացում
Բեռլինում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի վերջին՝ 14-րդ տուրը:
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա ամերիկացի Ուեսլի Սոյի հետ: Մրցաշարային առումով այս պարտիան որևէ նշանակություն չունի. անկախ նրա ելքից հայ շախմատիստը կզբաղեցնի վերջին տեղը:
Իսկ ահա չեմպիոնության համար պայքարում լարված ժամեր են սպասվում: Երեք շախմատիստ հավակնում է հաղթողի կոչմանը: Նրանցից առավել գերադասելի են ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հնարավորությունները: Վերջինս պետք է չպարտվի Գրիշչուկին, պայմանով, որ իրենից կես միավորով ետ մնացող Կարյակինն ու Մամեդյարովը չեն հաղթի իրենց պարտիաներում:
Կա հավանականություն, որ երեք շախմատիստ կարող են հավասար միավորներ վաստակել. այդ դեպքում լրացուցիչ գործակիցներով առավելություն կունենա ադրբեջանցի շախմատիստը, հետո՝ Կարյակինը:
[b]Հավակնորդների մրցաշար, 14-րդ տուր
[/b]
Լևոն Արոնյան (Հայաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Դին Լիրեն (Չինաստան)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)
[b]Մրցաշարային դրությունը 13-րդ տուրից հետո.[/b] Կարուանա՝ 8 միավոր, Կարյակին, Մամեդյարով՝ 7.5-ական, Դին Լիրեն՝ 7 Գրիշչուկ՝ 6.5, Կրամնիկ՝ 6, Սո՝ 5.5, Արոնյան՝ 4: