Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
Մարտի 19-ին, ժամը 17:37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Արա լեռան լանջից արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi» մակնիշի 35 QO 619 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):
***
Մարտի 19-ին, ժամը 16:29-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի վերջնամասում՝ նախկին «Պիոներ պալատի» մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 34 UF 716 (վարորդ՝ 1988 թ. ծնված Դ. Ս.) պետհամարանիշով ավտոմեքենան: