Լեհաստանը կփորձի հնարավորինս արագ ժամկետում ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը ԵՄ
Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ-ի հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկին դժվարանում է ժամկետներ նշել, թե երբ կմեկնարկեն Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման քաղաքական բանակցությունները, սակայն հավաստիացնում է, որ ամեն ինչ անելու են Եվրամիություն ՀՀ քաղաքացիների ազատ մուտքը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովելու համար, հայտնում է [url=https://armenpress.am/arm/news/926719/lehastany-kpordzi-hnaravorins-arag-zhamketum-apahovel-hh.html]Armenpress.am[/url]-ը։
Մարեկ Ռոցկին նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը:
«Հստակ ժամկետներ չեմ կարող նշել, սակայն մենք պարտավորվել ենք սկսել քննարկել այդ հարցը մեր առաջնային օրակարգում: Կփորձենք հնարավորինս արագ ժամկետներում Հայաստանի քաղաքացիների ազատ մուտքն ապահովել Եվրոպական Միության տարածք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ռոցկին։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/926719/lehastany-kpordzi-hnaravorins-arag-zhamketum-apahovel-hh.html]կայքում[/url]։