211652_close_icon
views-count1888 դիտում article-date 16:14 21-07-2014

Տարոն Մարգարյանը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում տաքսիների նոր կայանատեղիները հանձնել շահագործման

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում տաքսիների նոր կայանատեղիներ կամակերպելու նպատակով ՃՈ և շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ համապատասխան աշխատանքներ են տարվել: Մասնավորապես, նշվել է, որ առաջարկվող 25 նոր ճանապարհահատվածների վերաբերյալ ստացվել է դրական եզրակացություն և քաղաքապետի համապատասխան որոշման ընդունումից հետո այդ տարածքները ևս կկահավորվեն ճանապարհային անհրաժեշտ նշաններով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հնարավորին արագացնել գործընթացն ու սեղմ ժամկետում կայանատեղիները հանձնել շահագործման: «Ընդամենը 5 տարի առաջ տաքսիների կայանման համար նախատեսված հատուկ տարածքներ մայրաքաղաքում առհասարակ չկային: Եվ այս նոր 25 վայրերի հատկացմամբ, ըստ էության, մայրաքաղաքում կունենանք նման 110 կայանատեղ: Սա խոսում է հարցի նկատմամբ մշտական ուշադրության ու հետևողականության մասին և տաքսիների վարորդների կողմից կայանատեղիների վերաբերյալ բարձրացվող հարցը, կարծում եմ, որոշակի առումով կարող ենք լուծված համարել: Բայցև այս ուղղությամբ աշխատանքները կլինեն շարունակական և, հնարավորության դեպքում, կքննարկենք նաև նոր վայրերի վերաբերյալ առաջարկները: Բացի այդ, ՃՈ հետ պետք է քննարկենք նաև երթևեկությունը չխոչընդոտող և թույլատրելի վայրերում զբոսաշրջիկներ փոխադրող ավտոբուսների կայանման համար հատուկ տարածքների հատկացման հարցը, որը վերջին մեկ տարվա ընթացքում դարձել է օրակարգային: Ըստ այդմ, առաջարկում եմ հնարավորին սեղմ ժամկետում այս մասով ևս ներկայացնել համապատասխան առաջարկություններ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր