4277 դիտում
22:24 22-11-2020
Գևորգ Դանիելյան. Հնարավորինս սեղմ ժամկետում և լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիևի պաշտոնական քայլերին
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հնարավորինս սեղմ ժամկետում և լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիևի պաշտոնական քայլերին՝ կապված իբր գրավյալ տարածքներում Հայաստանի պատճառած հսկայական չափերի հասնող (առայժմ խոսվում է մի քանի տասնյակ մլրդ դոլարի չափի) վնասի հատուցման մասին։ Անգամ հասցրել են միջազգային փորձագետներ հրավիրել և ի ցույց դնել իբր իսլամական մշակութային արժեքների ավերման փաստերը։
Այսպիսի նախաձեռնությունը առավելապես տրամաբանական կլիներ Արցախի և Հայաստանի պարագայում։ Հասկանալի է, որ մարդկության դեմ առերևույթ ծանրագույն հանցագործություններ կատարած և դեռևս անպատիժ մնացած (անգամ էական նախնական քայլեր չեն ձեռնարկվել) սուբյեկտն ընտրել է «հարձակումն ամենալավ պաշտպանությունն է» հնագույն հնարքը, սակայն այս ամենը մատչելի ու համոզիչ, նախ, միջազգային հանրությանը պաշտոնապես հասցնել է պետք։ Իսկ միջազգային հանրությունը, եթե իներտ է պատերազմները կանխելու և դադարեցնելու հարցում, ապա անչափ հետևողական ու բարեխիղճ է բոլոր այն հարցերում, որոնք «եկամուտ» են խոստանում։ Հայկական կողմի լռությունը կամ ոչ պատշաճ արձագանքը կարող է Ադրբեջանի համար նոր հավակնությունների արտաքուստ «իրավաչափ» հիմքեր ստեղծել՝ դրանից բխող հետևանքներով։
Առայժմ, տեսնում ենք ՄԻՊ֊ի անասելի ծանր աշխատանքը՝ պատերազմի հանցագործությունների և դաժանությունների արձանագրման, փաստաթղթավորման ու համակարգման ասպեկտով, ինչի համար մեր խորին շնորհակալությունը։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ևս իր համեստ հնարավորությունների շրջանակում անդուլ գործում է պատմամշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ։
Բայց ծանրակշիռ, համակարգված և հստակ ուրվագծված աշխատանք կարող են տանել միայն հանրային իշխանության մարմինները ....»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1888 դիտում
16:14 21-07-2014
Տարոն Մարգարյանը հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում տաքսիների նոր կայանատեղիները հանձնել շահագործման
1645 դիտում
17:42 03-10-2024
Կառավարության որոշմամբ հնարավորինս սեղմ ժամկետում կվերակառուցվի «Արզնի 2-Երևան» ջրատարի վթարային հատվածը
Այս բաժնից
1054 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
826 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
907 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ