211652_close_icon
views-count1983 դիտում article-date 16:32 18-03-2018

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Մարտի 18-ին, ժամը 01:12-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջուրը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 07 DD 201 պետհամարնաիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1993 թ. ծնված Ն. Բ.) բախվել է «Գալերիայի լճակ» տարածքի արգելապատնեշին և կիսով չափ ընկել է լճակը: Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել լճակից:

Նմանատիպ նյութեր