3668 դիտում
22:27 17-03-2018
Շուրջ 8000 աշխատակից ապահովված է առողջապահական ապահովագրության փաթեթներով
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, սպասարկող օժանդակ անձնակազմերին, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզների, թատրոնների, գրադարանների և շախմատի դպրոցների շուրջ 8000 աշխատակցի հատկացվել է առողջապահական ապահովագրության փաթեթ:
Ի դեպ նշենք, որ համայնքային ենթակայության մանկապարտեզների, ինչպես նաև 12 վարչական շրջանների շախմատի դպրոցների 4700 աշխատակիցներն այս տարվա հունվար ամսից են ընդգրկվել առողջապահական ապահովագրությամբ բժշկական անվճար ծառայություններից օգտվելու ծրագրում:
Ապահովագրական փաթեթները ներառում են ինչպես տարվա ընթացքում մեկ անգամ բազմաֆունկցիոնալ բժշկական հաստատություններում կանխարգելիչ ընդհանուր բժշկական անվճար հետազոտվելու հնարավորություն, այնպես էլ, ըստ անհրաժեշտության, վիրահատական միջամտություններ, այդ թվում բարդ և դժվարամատչելի վիրահատություններ, ինչպես օրինակ՝ սրտի կամ տեսողության հետ կապված:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ Համազասպ Գալստյանը տեղեկացրել է, որ կատարված վերլուծության համաձայն մինչ օրս տարվա ընթացքում փաթեթից օգտվում է միջինը 1000 շահառու, կատարվում՝ 20-25 վիրահատություն, որոնցից յուրաքանչյուրի ծախսերը ավելի քան 1 մլն ՀՀ դրամ են կազմում:
«2013 թվականից մեկնարկած սոցիալական և առողջապահական տեսանկյունից կարևոր այս նախաձեռնությունը լինելու է շարունակական: Հաշվի առնելով, որ առողջապահական ապահովագրության այս փաթեթներով ապահովումը քաղաքապետարանն իրականացնում է բացառապես սեփական միջոցների հաշվին, այժմ ուսումնասիրում ենք քաղաքապետարանի ենթակայության մյուս կառույցների՝ մասնավորապես երաժշտական և արվեստի դպրոցների, մշակույթի կենտրոնների և մարզադպրոցների աշխատակիցներին ևս առողջապահական ապահովագրության փաթեթներով ապահովելու հնարավորությունը: Նշեմ, որ այս պահին Երևանի քաղաքապետարանի ենթակայության 275 ՀՈԱԿ-ներից ծրագրում ընդրկված են 210-ը», - նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ Համազասպ Գալստյանը:
Նմանատիպ նյութեր
3564 դիտում
22:45 04-09-2017
Համայնքային մանկապարտեզների շուրջ 4700 աշխատակից ևս կընդգրկվի առողջապահական ապահովագրության փաթեթում
3988 դիտում
16:29 29-05-2017
Համայնքային մանկապարտեզների շուրջ 6000 աշխատակիցները ևս կընդգրկվեն առողջապահական ապահովագրության փաթեթում
2627 դիտում
22:31 12-11-2019
Թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկվածի մոտ փաթեթներով մարիխուանա է հայտնաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1090 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
658 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
943 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը