211652_close_icon
views-count10939 դիտում article-date 09:37 17-03-2018

Կյանքում ինձնից որևէ մեկը հայհոյանք չի լսել, այդ օրն այնտեղ լսեցին. Գագիկ Հարությունյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ում ղեկավարած կառույցն իր որոշումներով այս տարիներին լեգիտիմացրել է Հայաստանում ընտրակեղծիքներով անցկացված համապետական ընտրությունները, երեկ անդրադարձել է սրտառուչ կերպով: «Զգում էի` իրավիճակն այդպիսին էր, ավտոմատները պատրաստ էին, կամուֆլյաժները հագած` մարդիկ գնում էին որոշակի գործողությունների, որոնք կարող էին ունենալ շատ ավելի մեծ հետևանքներ: Քննարկումների սկզբունքն այս էր` մեկ կաթիլ արյունն էլ չի կարող արդարացնել ցանկացած նպատակ, վերջում երբ տեսա՝ կոնֆլիկտը չենք հաղթահարում, ես բավականին զայրացա, կյանքում ինձնից որևէ մեկը հայհոյանք չի լսել, այդ օրն այնտեղ լսեցին. ասացի՝ առաջին զոհը ես պիտի լինեմ, եթե դուք գնում եք էդ ճանապարհով»,- պատմել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր