Արտաբյուջետային միջոցները կոռուպցիայի իսկական բուն են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում պետական գերատեսչություններն ունեն իրենց արտաբյուջետային միջոցները, և գաղտնիք չէ, որ դրանք կոռուպցիայի իսկական բուն են: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե նախորդ տարվա ընթացքում ի՞նչ նպատակներով են ծախսվել արտաբյուջետային միջոցները: Թեև մինչև հիմա հաշվետվությունը տարեկան կտրվածքով հրապարակված չէ, այլ հասանելի են 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալները, այնուհանդերձ, կարելի է ասել, որ բավական խոսուն պատկեր է:
Կառավարության աշխատակազմի արտաբյուջետային միջոցների ընթացիկ եկամուտները կազմել են 96 մլն դրամ, բայց ծախսերը գրեթե 2 մլրդ դրամ ավելի են իրականացվել: Օրինակ՝ 969 մլն դրամ կազմել են ընթացիկ ծախսերը, միայն 41 մլն դրամից ավելի ծախսվել է աշխատողների աշխատավարձի և հավելավճարների վրա, մոտ 3.5 դրամ էլ հատկացրել են ներկայացուցչական ծախսերին:
Իսկ Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ արտաբյուջետային միջոցներից 113 մլն դրամ որպես դրամաշնորհ հատկացրել է պետական համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, նվիրատվություններ է արել ոչ կառավարչական՝ հասարակական կազմակերպություններին՝ 57 մլն դրամի չափով և այսպես շարունակ: Իրոք, բավական խոսուն պատկեր է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]