Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններին ձնախառն անձրև է տեղում
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններին ձնախառն անձրև է տեղում:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]