Երևանի քաղաքապետարանի թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում
Մարտի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 171 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 112-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 59 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 27 հեռախոսազանգ, որոնցից 22-ին լուծում է տրվել, իսկ 5-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: