211652_close_icon
views-count19145 դիտում article-date 09:40 16-03-2018

Երևանի «Նոր Երևան» հյուրանոցի ծխատարից դուրս եկող ծուխը քաղաքացիների մոտ հրդեհի տպավորություն է թողել. ժամանել են մեծ թվով հրշեջներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 15-ին, ժամը 22։00-ի սահմաններոմ ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արամի-Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող հյուրանոցային համալիրի տանիքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարական ջոկատներ, մի քանի մարտական հաշվարկ՝ տարբեր ջոկատներից։ Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի, Երևանի 1-03 շտապօգնության, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրոցանցեր» ընկերության ներկայացուցիչներ։ Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 42 հասցեում գտնվող «Նոր Երևան» հյուրանոցային համալիրի ծխատարից դուրս եկող ծուխը քաղաքացիների մոտ հրդեհի տպավորություն է թողել, ովքեր էլ ահազանգել էին։ Բարեբախտաբար, հրդեհ տեղի չի ունեցել։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր