211652_close_icon
views-count53556 դիտում article-date 21:01 02-03-2018

SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 2,5 ամսական տղայի կյանքը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը Դուք եք. ծնողները դիմում են համայն հայությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մուրացան» մանկական հիվանդանոցում բուժում ստացող 2.5 ամսական Ալեքս Սևոյանը լույս աշխարհ գալուց 13 օր հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժնմունք: Երբ լույս աշխարհ է եկել նա իրեն լավ է զգացել և 4 օր հետո արդեն դուրս են գրել հիվանդանոցից: Սակայն հաջորդ օրը Ալեքսը քնել եւ ամբողջ օրը չի արթնացել: Անհանգստացած ծնողները նրան տարել են «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ երեխան մարսողության հետ կապված խնդիրներ ունի: Նրան մի քանի օր բուժել են, սակայն առաջընթաց չի եղել: Մի քանի օր հետո նրա վիճակը ավելի է վատացել, փորի չափերը մեծացել են և փոքրիկին անմիջապես տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ալեքսի մայրը՝ Նարինե Սևոյանը ասաց, որ հունվարի 1-ին, Ալեքսի փորը սեւացել է, եւ բժիշկները նրան անհապաղ վիրահատարան են տեղափոխել: Պարզվել է, որ փոքրիկի անոթներում առաջացած թրոմբները փակել են սնուցող նյութերի մուտքը բարակ աղի, և մեռուկացում է սկսվել: Վիրաբույժները ստիպված էին հեռացնել փոքրիկի գրեթե ամբողջ բարակ աղին, ով այդ ժամանակ ընդամենը 15 օրական էր: Հեռացրել են նաեւ զստաղիքը՝ ընդհուպ մինչեւ բարակ եւ հաստ աղիները բաժանող փական: Ներկայումս Ալեքսի վիճակը գնահատում են կայուն ծանր: Քանի որ փոքրիկի անոթները թույլ են, նրան չեն կարողանում սովորական կատետրով կերակրել՝ սնուցող նյութերը նրան ներարկվում են կենտրոնական արյունատար կատետրով: Երեխայի կյանքը հնարավոր է փրկել միայն բարակ աղիների փոխպատվաստման արդյունքում, ինչը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում: Արտասահմանյան բժիշկների խոսքով՝ փոքրիկը մի քանի ամիս եւս բուժվելու կարիք ունի, որից հետո, եթե նրա վիճակը թույլ տա, պետք է կատարվի բարակ աղիի փոխպատվաստում, որը նրա կյանքը կփրկի եւ հետագա առողջացման հեռանկար կապահովի: Նման բուժման կազմակերպման համար մեծ գումար է անհրաժեշտ, որը երիտասարդ ընտանիքը չունի: Երեխային ԱՄՆ տեղափոխելու և բուժումն այնտեղ կազմակերպելու համար ընտանիքը հայթայթել է անհրաժեշտ գումարի որոշ մասը: Ալեքսի ծնողները դիմում են բարեգութ մարդկանց՝ գումարի մնացած մասը հավաքելու համար: Փոքրիկի տեղափոխման և նախնական բուժման համար անհրաժեշտ է 250.000 դոլար: [b]Հեռ. 093136661— Նարինե Սևոյան (երեխայի մայրը) 077136637—Նորայր Սևոյան (երեխայի hայրը) Հաշվեհամար- INECOBANK Norayr Sevoyan USD (AMD)-2051254328931020 [/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր