211652_close_icon
views-count9665 դիտում article-date 16:14 14-03-2018

Աբովյան քաղաքում և Արզնի գյուղում 13-ժամյա վթարային ջրանջատում կլինի. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 15-ին, ժամը 09։00-22։00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ և 6-րդ միկրոշրջանների ամբողջությամբ, Սևանի փողոցի, վարչական կենտրոնի, գործարանային թաղամասի, Հանրապետության փողոցի 2, 4, 6, 4ա, 15, 17, 15ա, 20, 26 շենքերի, Արզնի գյուղի՝ մասնակի, Արզնիի խճուղու և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b]Վեոլիա Ջուր ՓԲԸ [/b]

Նմանատիպ նյութեր