2002 դիտում
21:24 13-03-2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահի հետ
Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահ Ռիադ Սալամեհի հետ: Ճաշին մասնակցել են նաև Լիբանանի խոշոր բանկերի գործադիր տնօրենները:
Վարչապետ Կարեն Կարապետյանը լիբանանցի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության պատկերը և ներդրումային միջավայրը, նախորդ տարի արձանագրված ցուցանիշները, Հայաստանի միջոցով այլ շուկաներ մուտք գործելու հնարավորությունները: Ճաշի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ բիզնես կապերի սերտացման, բանկային ոլորտում փոխգործակցության վերաբերյալ:
Այսօր նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի այցելությունը Հայկազյան համալսարան և Զմառռի վանք, ինչպես նաև հանդիպումը լիբանանահայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1363 դիտում
19:50 22-02-2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի նախագահի հետ
14065 դիտում
18:52 24-08-2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահի հետ
3522 դիտում
10:09 15-06-2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Տաջիկստանի նախագահի հետ
Այս բաժնից
595 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա