211652_close_icon
views-count1366 դիտում article-date 19:50 22-02-2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի նախագահի հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ փետրվարի 22-ին, աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ներկա մակարդակը և կարևորել փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը: Հայաստանի վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը՝ նշելով, որ վերջին շրջանում արձանագրվել են աճի դրական միտումներ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Երկուստեք կարևորվել է բարեկամ երկրների միջև տնտեսական կապերի խորացումը: Փոխգործակցության համար հեռանկարային են համարվել մասնավորապես բանկային, գյուղատնտեսության, զբոսաշրջության և մի շարք այլ բնագավառներ:

Նմանատիպ նյութեր