211652_close_icon
views-count2675 դիտում article-date 13:45 13-03-2018

Նորամարգ համայնքի ղեկավարի թեկնածուն տեղամասի արդյունքների վերահաշվարկ է պահանջում

Հայաստանի տարածքում մարտի 11-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո միայն մեկ համայնքից է վերահաշվարկի դիմում ներկայացվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից: Սահմանված ժամկետում միայն թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովում է ներկայացվել վերահաշվարկ կատարելու դիմում Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի թեկնածուի կողմից, որով պահանջվում է վերահաշվարկել մեկ՝ թիվ 11/6, տեղամասում քվեարկության արդյունքները: Նշված դիմումը սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվի տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից: Մյուս համայնքներում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ որևէ դիմում, բողոք չի ներկայացվել։

Նմանատիպ նյութեր