3137 դիտում
19:48 12-03-2018
Նախագահը ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 12-ին, ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթնի դե Լանոյին:
Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է նրա գլխավորած պատվիրակության հերթական առաքելության այցը Հայաստան ԱՄՀ-ի հետ համագործակցության նոր ծրագրի բանակցություններից առաջ և հույս հայտնել, որ այցն արդյունավետ կլինի զարգացման հետագա ծրագրերի, թիրախային ուղղությունների, ինչպես նաև ընթացիկ խնդիրների ու մարտահրավերների շուրջ մտքերի փոխանակման տեսանկյունից:
Նախագահը տեղեկացրել է, որ ներկայումս մշակման փուլում է մինչև 2030թ. Հայաստանի զարգացման ռազմավարությունը, ուստի, ըստ նրա, ԱՄՀ առաքելության այցը և հիմնադրամի թիմի կարծիքն ու գնահատականները այդ ռազմավարության մեջ նախանշված թիրախների վերաբերյալ բավականին օգտակար կլինեն:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել անցած տարիներին ԱՄՀ-ի հետ Հայաստանի համագործակցությունը՝ նշելով, որ միջազգային ֆինանսական հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՄՀ-ի ակտիվ մասնակցությամբ Հայաստանում իրագործված համատեղ ծրագրերի շնորհիվ հնարավոր է դարձել ամենատարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնել և բարձրացնել տնտեսության արդյունավետությունը: Նախագահը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին այդ աջակցության, իսկ գործադիր տնօրեն Էնթնի դե Լանոյին՝ ՀՀ շահերը ԱՄՀ-ում պատշաճ ներկայացնելու համար: Նախագահ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանը վճռական է իրականացնելու ԱՄՀ նախորդ ծրագրից բխող բարեփոխումներն ու կառուցվածքային փոփոխությունները, որոնք կրելու են շարունակական բնույթ:
ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթնի դե Լանոյը ևս դրվատանքով է խոսել հիմնադրամի հետ Հայաստանի նախորդ ծրագրի հաջող իրականացման մասին և հույս հայտնել, որ հաջորդ ծրագիրը նույնպիսի արդյունավետությամբ կմշակվի և հաջողությամբ կյանքի կկոչվի:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ տնտեսական աճը պետք է ներառական և զգալի լինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար, ուստի հետագա համատեղ ջանքերը պետք է ուղղված լինեն նաև այդ նպատակին: Ընդգծելով, որ Հայաստանն արդեն իսկ ճիշտ ճանապարհի վրա է՝ ԱՄՀ գործադիր տնօրենը պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման և նրա քաղաքացիների բարեկեցության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1190 դիտում
15:44 13-05-2016
Նախագահն ընդունել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Մեննո Սնելին
Այս բաժնից
676 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան
625 դիտում
15:51 18-01-2025
Երևանում ելույթով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտին
691 դիտում
15:45 18-01-2025
Այն, ինչին Ռուբենը բախվում է Ադրբեջանում արդարացում չունի․ Լևոն Արոնյան