1104 դիտում
17:48 29-09-2022
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին. քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային։
ԱՄՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսիին և միջազգային փորձագետներ։
ՊԵԿ նախագահը և ԱՄՀ պատվիրակության ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Մասնավորապես, ՊԵԿ-ի կողմից ներկայացվել են 2022թ․ հարկային եկամուտների կատարողականը, ընթացիկ գործոնների ազդեցությունըհարկերի հավաքագրման վրաև 2023թ․ հարկային մուտքերիկանխատեսումները` ըստհիմնական հարկատեսակների։
Դիտարկվել ենֆիզիկական անձանց նկատմամբ հսկողության կատարելագործման նպատակով Հարկային օրենսգրքի վերանայման անհրաժեշտությունը, հարկային մարմիններին բանկային տեղեկատվության հասանելիության ապահովման հիմնախնդիրները, ՀՀ պետական սահմանին «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգի ներդրման ընթացքը և նախնական մաքսային հայտարարագրի համակարգիակնկալվող արդյունքները:
Քննարկվել են ՀՀ-ում ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգիներդրման գործում ԱՄՀ-ի ցուցաբերած տեխնիկական աջակցության արդյունքները:
Կողմերն անդրադարձել են նաևԱՄՀկողմից ՊԵԿ-ին տրամադրվող տեխնիկական աջակցությամբ իրականացվողմյուս ծրագրերի ընթացքին, ինչպես նաև կոմիտեին տրամադրվող տեխնիկական աջակցության հնարավոր նոր ուղղություններին։
Հանդիպման ավարտին ԱՄՀ պատվիրակության անդամները գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության արդյունքներից:
ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ
կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
4272 դիտում
21:25 19-12-2017
Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին
928 դիտում
18:00 20-03-2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին
988 դիտում
19:12 24-09-2024
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին
Այս բաժնից
832 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
439 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
592 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ