4080 դիտում
14:15 12-03-2018
Չինական ընկերությունը հետաքրքրված է ճանապարհաշինական ծրագրերով
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 12-ին ընդունեց քուվեյթցի գործարար Չարլզ Հայդերին և «China State Construction Engineering» կորպորացիայի փոխնախագահ Սյու Թաոյին։
Ողջունելով նախարարին` հյուրերը ներկայացրին իրենց գործունեության շրջանակները՝ ընդգծելով, որ առավելապես հետաքրքրված են Հայաստանում պետություն - մասնավոր հատված համագործակցությամբ կատարվող ճանապարհաշինական ծրագրերով։
Նշվեց, որ «China State Construction Engineering» կորպորացիան աշխարհում շատ մեծ ճանաչում ունեցող կազմակերպություն է, որը 100-ից ավելի երկրներում շուրջ 5600 ծրագիր է իրականացրել։ Կառուցում են բարձրորակ, ժամանակակից շենք -շինություններ, օդանավակայաններ, արագընթաց մայրուղիներ ու երկաթուղիներ, թունելներ ու կամուրջներ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները։
Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրեց մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրերը և առաջարկեց մասնակցություն ունենալ հարավային հատվածի շինարարությանը, որը նույնպես իրականացվում է պետություն - մասնավոր հատված ձևաչափով։
Չարլզ Հայդերը նշեց, որ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը մեծ պոտենցիալ ունեն, ուստի հույս ունեն հնարավորին շուտ սկսելու իրենց առաջին ծրագիրը Հայաստանում։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել նախարարության և չինական կազմակերպության մասնագետների հանդիպում՝ քննարկելու հնարավոր համագործակցության տարբերակներն ու պայմանները։
Նմանատիպ նյութեր
7077 դիտում
19:59 30-11-2017
Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով
2629 դիտում
17:12 13-12-2017
Չինական ընկերությունը հետաքրքրված է ճանապարհաշինական ծրագրերով
4069 դիտում
16:25 27-04-2017
Քուվեյթցի գործարարը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերով
Այս բաժնից
1090 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
658 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
943 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը