Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների կանայք վախենում են մեկնել Ռուսաստան՝ աշխարհի առաջնությանը
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների կանայք և ընկերուհիները մտադիր են հրաաժարվել մեկնել Ռուսաստանում կայանալիք 2018թ. աշխարհի առաջնություն՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Նշվում է, որ անգլիական հավաքականի խաղացողների ընտանիքների անդամները սովորաբար տեղակայվում են թիմի հյուրանոցին մոտ: Այդպես է եղել Ֆրանսիայում Եվրո-2016-ի և Բրազիլիայում 2014թ. աշխարհի առաջնության ժամանակ:
Այս անգամ Անգլիայի ազգային թիմի կանայք և ընկերուհիները կամ ամբողջությամբ բոյկոտելու են մրցաշարը, կամ էլ ժամանելու են միայն հանդիպումներին: Իսկ նրանք, ովքեր ի վերջո կորոշեն մի քանի շաբաթով Ռուսաստան մեկնել, մտադիր են հավաքականի հյուրանոցից 50 կմ հեռավորության վրա բնակվել:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան քննարկում է ԱԱ-2018-ը բոյկոտելու հավանականությունը, եթե ապացուցվի, որ ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սկրիպալին և նրա ընտանիքի անդամներին թունավորել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները: