Հավակնորդների մրցաշար. Մամեդյարով-Արոնյան. ուղիղ միացում
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրը:
Այս տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով կխաղա ադրբեջանցի գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Շաքրիյար Մամեդյարովի հետ:
1-ին տուրը բավական զարմանալի ընթացք ունեցավ. բոլոր պարտիաներում արդյունավետ ելք գրանցվեց, բացի՝ Արոնյան-Լիրեն [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/10/1091087/]մրցամարտից[/url]: Ընդ որում, այստեղ էլ հայ շախմատիստը ուներ հաղթանակի հնարավորություններ: Մի խոսքով, շատ խոստումնալից մեկնարկ է և շախմատասերները հույս ունեն, որ այս տեմպով էլ մրցաշարը կշարունակվի:
[b]1-ին տուրի պարտիաները.
[/b]
Լևոն Արոնյան (Հայաստան) - Դին Լիրեն (Չինաստան)՝ 0,5-0,5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 0:1
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 1:0
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 1:0
[b]2-րդ տուրի պարտիաները
[/b]Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Լևոն Արոնյան (Հայաստան)
Դին Լիրեն (Չինաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - - Ուեսլի Սո (ԱՄՆ)
[b]2-րդ տուրի բոլոր պարտիաների ուղիղ ընթացքը՝ այստեղ.[/b]