Կանադացին լոտոյով 25 մլն դոլար է շահել
                        Կանադայում դեռևս անհայտ անձը երկրում հայտնի Lotto Max լոտոյով 32 մլն կանադական դոլար (25 մլն ԱՄՆ դոլար) է շահել: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Նշվում է, որ շահող թվերն են՝13, 18, 20, 26, 32, 35 և 47, իսկ բոնուսը՝ 12 թիվը:
Այս պահին դեռ հայտնի չէ, թե որ քաղաքում է  վաճառվել հաղթող տոմսը: Ըստ Կանադայի ազգական լոտոյի կանոնների՝ հաղթողը պետք  է ներկայացնի շահող տոմսը, իսկ նրա անունը հայտնի կդառնա այսօր բոլորին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

