Կանադացին ազգային լոտոյով 11,6 մլն դոլար է շահել
Կանադայում ազգային Max լոտոյով հաջողակը 15 մլն կանադական դոլար (11,6 մլն դոլար) է շահել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ շահող թվերն հայտնի են դարձել երեկ՝ հոկտեմբերի 28-ին՝ 1, 14, 15, 16, 24, 39 և 49-ը:
Այս պահին դեռ հայտնի չէ հաջողակի անունը և որ քաղաքում է վաճառվել շահող տոմսը: Հայտնի է միայն, որ գնորդը Քվեբեկից է: