Բելգիացին վիճակախաղով 153 մլն եվրո է շահել
Բելգիայի քաղաքացին վիճակախաղով153․8 մլն եվրո է շահել: Սա երկրի պատմության մեջ 2-րդ ամենամեծ շահումն է:
Սովորաբար «Եվրոմիլիոն» վիճակախաղը հայտնում է այն մարդու ազգությունը, որը ստացել է առաջին մրցանակը, սակայն նրա անունը գաղտնի է պահվում, եթե նա ինքը չի ցանկանում հրապարակել այն։
Եվրոմիլիոնի ջեքփոթը ստանալու համար անհրաժեշտ է գուշակել 62 թվերից յոթը։ Գլխավոր մրցանակը հաճախ ոչ մեկին բաժին չի հասնում, իսկ չխաղարկված գումարը փոխանցվում է հաջորդ վիճակախաղին։