Արցախի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել և տվել հանձնարարականներ
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը մարտի 10-ին հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ և առաջիկա գործընթացները, որոնց վերաբերյալ ներկաները ցուցումներ և հանձնարարականներ են ստացել Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]