2648 դիտում
16:26 17-09-2018
ՀՀ ԱԻ նախարարը մարզային այցելությունից հետո տվել է մի շարք հանձնարարականներ. խորհրդակցություն ԱԻՆ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցեց անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 67498 զանգ և գրանցվել է 938 հրդեհի դեպք: Գնդապետ Նահապետյանն անդրադարձավ նաև ԱԻ աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը, Ղազախստանում անցկացված «Սկալա-2018» հատուկ տակտիկական ուսումնավարժության արդյունքներին, Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի վերաբացման արարողությանը, «Շանթ 2018» համապետական զորավարժությանը, ուսումնական վարժանքներին և մարտական պատրաստության դասընթացներին:
ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը, ամփոփելով սեպտեմբերի 15-ին Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը, մատնանշեց հայտնաբերված թերությունները և հանձնարարեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հրատապ աշխատանքներ տանել դրանք վերացնելու ուղղությամբ: Նախարարը, մասնավորապես, նշեց մարզային փրկարարական վարչությունների և մարզպետարանների համապատասխան ծառայությունների միջև թույլ կապը, և հանձնարարեց ակտիվացնել դրանք, անդրադարձավ մարզային տեսչական մարմինների բացթողումներին, մարզերում «911» ծառայության աշխատակիցների լեզվական հմտությունների զարգացման խնդրին և այլ հարցերի: Հ. Ռոստոմյանը հանձնարարեց նաև զեկուցել «Շանթ 2018» համապետական զորավարժության ընթացքում ի հայտ եկած թերությունների մասին, ինչպես նաև լավագույն մասնակիցներին ներկայացնել խրախուսման:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք այլ հանձնարարականներ տվեց որոշ ստորաբաժանումների ղեկավարներին, որոնք վերաբերում էին աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը և առաջիկայում սպասվող միջոցառումների կազմակերպմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1365 դիտում
14:31 27-08-2021
Խորհրդակցություն ԱԻՆ-ում. ՓԾ տնօրենը հանձնարարականներ է տվել
865 դիտում
16:33 22-03-2019
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը խորհրդակցություն է անցկացրել և տվել հանձնարարականներ
6843 դիտում
16:45 10-03-2018
Արցախի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել և տվել հանձնարարականներ
Այս բաժնից
1378 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան
1678 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը