211652_close_icon
views-count5845 դիտում article-date 16:56 09-03-2018

Ալիևին քննադատող ադրբեջանցի լրագրողը Կիևից կարող է արտահանձնվել Բաքու. CPJ- ն Ուկրաինային զգոնության կոչ է անում

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) հորդորել է Ուկրաինայի իշխանություններին թույլ տալ ադրբեջանցի լրագրող, Նիդերլանդների քաղաքացի Ֆիքրեթ Հուսեյնլիին անվտանգ կերպով լքել երկիրը: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/925547/alievin-qnnadatox-adrbejanci-lragroxy-kievic-karox-e-artahandznvel.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին տեղեկացնում է կոմիտեի պաշտոնական կայքը: Ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» հեռուստաալիքի լրագրող Հուսեյնլին մարտի 5-ին հարձակման էր ենթարկվել Կիևում իր վարձակալած տան մոտ: 2017 թվականի հոկտեմբերի 14-ին Ուկրաինայի իշխանությունները ձերբակալել էին Հուսեյնլիին, ով Ադրբեջանի կողմից «Ինտերպոլ»-ով միջազգային հետախուզման մեջ է հայտարարված: Իրավապահները առգրավել էին նրա փաստաթղթերը, որով լրագրողը պատրաստվում էր մեկնել Կիևից: Հոկտեմբերի 27-ին դատարանը վճռել էր ազատ արձակել Հուսեյնլիին՝ սահմանելով, սակայն, որ նա առաջիկա երկու ամսում մնա Ուկրաինայում, մինչև այդ երկրի գլխավոր դատախազը կհետաքննի նրան Ադրբեջան արտահանձնելու մասին պաշտոնական Բաքվի դիմումը: Ուկրաինայի իշխանությունները երկու անգամ երկարաձգել են հետաքննության ժամկետները, առաջիկա վերջնաժամկետ է սահմանված 2018 թվականի մարտի 20-ը: Ինքը՝ Հուսեյնլին, խոսելով Լրագրողների պաշտպանության կոմիտեի հետ, հերքել էր իր դեմ Ադրբեջանում ներկայացված մեղադրանքները. այն է՝ սահմանի անօրինական հատում, խարդախություն և կեղծիք: Լրագրողը հայտնել է, որ իր հետապնդումը պայմանավորված է իր մասնագիտական գործունեությամբ: Նա պարբերաբար ուսումնասիրել և հրապարակումներ է արել Ադրբեջանի ընդդիմադիր գործիչների նկատմամբ ճնշումների, երկրի կառավարության կաշառակերության վերաբերյալ, քննադատել է նախագահ Իլհամ Ալիևին:

Նմանատիպ նյութեր