5746 դիտում
16:07 09-03-2018
Սպիտակում և Ապարանում ձյուն է տեղում. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կուտակվել է 200 ավտոմեքենա
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Մարտի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 12-ին օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 13-14-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լոռու մարզի Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում տեղում է ձյուն:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված 200 ավտոմեքենա:
Նմանատիպ նյութեր
1424 դիտում
10:22 24-02-2021
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ձնաբուք․ ռուսական կողմում կուտակվել է 600 բեռնատար ավտոմեքենա․ ԱԻՆ
5964 դիտում
09:27 26-01-2018
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. ռուսական կողմում կուտակվել է 111 բեռնատար ավտոմեքենա
Այս բաժնից
670 դիտում
16:44 13-11-2024
ՀՀ-ն կանցնի արհեստավարժ բանակի, սակայն պարտադիր ժամկետային զինծառայությունը կշարունակվի. Պապիկյան
703 դիտում
16:17 13-11-2024
Վահե Ղազարյանը Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարարի հետ քննարկել է միգրացիոն ոլորտի խնդիրները
676 դիտում
15:40 13-11-2024
Եթե երեւանցի ընտրողների 10 տոկոսը ստորագրի, հարցը կգնա հանրաքվեի. Թեւանյանը՝ տրանսպորտի թանկացման մասին