Ո՞վ կղեկավարի. Գալուստ Սահակյանի որդի՞ն, թե՞ Կադաստրի ներկայիս պետը «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխությունների հետ կապված քննարկումների ժամանակ հայտարարել է, որ Կադաստրի պետական կոմիտեն կարող է լուծարվել, քանի որ փոխված Սահմանադրությունը պահանջում է, որ կառավարությանն առընթեր մարմինները պետք է միանան որևէ գերատեսչության կամ կառուցվածքային համապատասխան փոփոխություններով նախարարության կարգավիճակ ստանան: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ եթե կոմիտեն կատարում է մի քանի նախարարությունների առնչվող գործառնություններ, և երբ այդ գործառույթները բաժանվեն նախարարությունների միջև, ապա Կադաստրի կոմիտեի գոյությունը կդառնա ավելորդ:
Իշխանական կուլիսներում տևական ժամանակ է՝ խոսվում է Կադաստրի կոմիտեի լուծարման մասին: Բայց եթե նախկինում նշվում էր, թե Կադաստրը միանալու է պետգույքի կառավարման վարչության հետ և այդ նոր կառույցի ղեկավար է դառնալու պետգույքի վարչության ներկայիս պետ Արման Սահակյանը, իսկ լուծարվող կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանը գնալու է վաստակած թոշակի, ապա վերջին օրերին ճիշտ հակառակ տեղեկություններ են շրջանառվում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]