Պետք է սիրել և լսել լավ երաժշտություն. Ֆորշի անկեղծ զրույցը «Նարեկացի» արվեստի միությունում
«Նարեկացի» արվեստի միությունում «Կյանքն արվեստում» նախագծի շրջանակներում կայացավ երրորդ հանդիպում-երկխոսությունը:
Այս անգամ մեզ հյուրընկալեց երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշը, ով իր երգարվեստի երկրպագուներին ներկայացավ անկեղծ զրույցով՝ պատմելով իր կյանքից և ստեղծագործական ուղուց հետաքրքիր դրվագներ:
Ֆորշը կարծում է, որ անկեղծ զգացմունքներից ծնված երգը, ինչպես լավ ֆիլմը, լավ գիրքն ու ներկայացումը, կարող է դաստիարակել ու ձևավորել մարդու դրական տեսակը: Պարզապես պետք է սիրել, սովորել և լսել լավ երաժշտություն:
[b]«Նարեկացի» արվեստի միություն
Լրատվության և PR բաժին[/b]