6563 դիտում
13:24 18-07-2017
Լիոնի նորընտիր քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը 1990-ականներին այցելել է Արցախ և իր կատարած վիրահատություններով կյանքեր փրկել
Լիոնի նոր քաղաքապետ ընտրված բժիշկ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ական թվականներին, ամենաշանր տարիներին մի քանի անգամ այցելել է Հայաստան եւ Արցախ եւ դժվարին վիրահատություններով կյանքեր է փրկել: Այս մասին ԱՄՆ-ում լույս տեսնող [url=http://asbarez.com/arm/289102/]«Ասպարեզ»[/url] թերթում գրել է թերթի խմբագիր Աբո Պողիկյանը:
«Հպարտության զգացումով լսեցի Գեորգին՝ կես միլիոնից ավելի բնակիչ ունեցող Լիոնի Գործադիր իշխանության ղեկավար ընտրվելուն մասին: Իր հետ ծանոթացել եմ Դաշնակցության շարքերում, եւ իր հայրենասիրությունը ներշնչման աղբյուր կարող է լինել շատերի համար:
Թէեւ որեւէ քաղաքի պետ չի ընտրվել, բայց այս առթիվ ուզում եմ հպարտանալ նաեւ դաշնակցական մեկ այլ ընկերոջ՝ բժիշկ Կարո Դերձակյանի՝ Հայաստանում իրագործած աշխատանքներով: Նա էլ նույն մասնագիտությունն ունի եւ անկախության առաջին տարիներից ի վեր մինչեւ այսօր, հետեւողականորեն շարունակում է իր ծառայությունը՝ հայրենիքում առողջապահության ոլորտի զարգացման ուղղությամբ:
Ինչպե՞ս չհպարտանամ իմ դաշնակցական մէկ այլ բժիշկ ընկերոջով՝ դոկտոր Հրայր Հովակիմյանով, որ Հայաստանում երեխաների սրտի արատը բուժող վիրահատություններ է անում, միաժամանակ մարզելով երիտասարդ բժիշկների ամբողջ մի սերունդ՝ այդ եւ ընդհանրապես սրտի վիրահատության ոլորտը հասցնելով միջազգային ակնառու մակարդակի»,-նշել է նա։
Նմանատիպ նյութեր
3040 դիտում
21:20 05-03-2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի հետ
2893 դիտում
18:35 06-03-2018
Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սփյուռքի նախարարություն
3791 դիտում
17:05 18-07-2017
Տարոն Մարգարյանը շնորհավորել է Ժորժ Կեպենեկյանին՝ Լիոնի քաղաքապետ ընտրվելու առթիվ
Այս բաժնից
1390 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1201 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1624 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է