211652_close_icon
views-count1928 դիտում article-date 16:14 01-12-2016

Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Երևան այցելած Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի հետ: Ողջունելով հյուրին և կարևորելով Երևանում համաժողովի անցկացումը` քաղաքապետը նկատել է, որ այն ևս մեկ հրաշալի հարթակ է հայ-ֆրանսիական կապերի էլ ավելի ամրապնդման համար: Առանձնակի կարևորելով ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ տարբեր ուղղություններով համագործակցության խորացումը` Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Լիոն քաղաքի հետ ունեցած փոխգործակցությունն ու բարեկամական կապերը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանը նախ քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբի ջերմ ողջույններն ու ընդգծել, որ Երևանն իսկապես լավագույն բարեկամ ու գործընկեր է դարձել Լիոնի համար: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև իրականացվող աշխատանքային ծրագրերի ընթացքի ու համագործակցության նոր ուղղություններ ընդգրկելու հարցերի շուրջ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր